AM | RU
USD
EUR
RUB

Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ

 

Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ, ունենալու ենք աղքատության խորացում, որովհետև հիմնականում թիրախավորվում է սոցիալապես անապահով սեգմենտը: Այդ մարդիկ ծախսած գազի դիմաց վճարելու են նույն թիվն, ինչ մնացածները: Մյուս կողմից՝ թիրախավորվելու են տնտեսվարող սուբյեկտները: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը, որ արդեն իսկ ստացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

«ՀԾԿՀ-ն ներկայումս չունի իրական, արդյունավետ և պրագմատիկ գործիքներ՝ ազդելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության սակագնային քաղաքականության վրա: Ըստ 2013 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրերի՝ ընկերության տարեկան շահութաբերույթունը պետք է կազմի 9 տոկոս: Սա բավական բարդ ցուցանիշ է՝ հաշվի առնելով ընկերության ներդրումային քաղաքականությունը և երկրի ներսում գազի սպառման համեստ դինամիկան:

Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական գազային բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ թե պարզապես գնի (գինն ընդամենն ածանցյալ է), այլ պայմանագրերի որոշ հիմնադրույթների վերանայման հարցը: Հիմնադրույթների, որոնք սահմանափակում են Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության իրականացումը», - ասաց Վահե Դավթյանը:

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին արված առաջարկին՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, մեր զրուցակիցը նկատեց.

«Իրականում, բանակցությունների մասին հայտարարվում է վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն երկու օր առաջ պարզ դարձավ, որ այդ բանակցությունները կա՛մ չեն ընթացել, կա՛մ ընթացել են բավականին դանդաղ տեմպերով, կա՛մ չեն բերել արդյունքի, որը կցանկանար հայկական կողմը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակը, կարծում եմ, դրա մասին է վկայում:

Փոխվարչապետը ռուսկան կողմին առաջարկում է միջազգային շուկայում առկա իրավիճակից ելնելով՝ վերանայել սահմանին բնական գազի գինը: Փաստորեն, առաջարկ է արվում այսօր սահմանին գործող գինը սինխրոնիզացնել եվրոպական շուկայում գործող սփոթային գներին: Սակայն այդ գները երկարաժամկետ չեն, և այն ժամանակից սկսած, երբ եվրոպական շուկայում գազի գինը կսկսի նորից անխուսափելիորեն բարձրանալ, 2021 թվականին գազի գները միջազգային շուկայում վերադառնալու են նախկին դիրքերին:

Նախկին դիրքերում՝ 2018-2019 թվականների սկզբին, Ռուսաստանմի կողմից արտահանվող բնական գազի գինը հասնում էր 220-225 դոլարի: Վաղը, երբ շուկան կկարգավորվի, և դա, կրկնում եմ, անխուսափելի է, Հայաստանի համար գազի գինը սահմանին կարող է էական աճ արձանագրել: Ի՞նչ ենք մենք անելու: Նորից գրելու ենք Միլլերին, որ գինն իջեցնի՞: Մեր կարճաժամկետ քայլերը կարող են ունենալ շատ բացասական հետևանքներ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, որովհետև գինն ընդամնեը մեկ տարի հետո կարգավորվելու է: Կարգավորվելու է, այսինքն՝ բարձրանալու է, և այն 165 դոլարը, որ մենք այսօր վճարում ենք սահմանին, ընդամենը մեկ տարի հետո կարող է լինել շուկայականից ցածր գին: Բայց, քանի որ մեր գնային քաղաքականությունը սինխրոնիզացնում ենք եվրոպական գների հետ, ստիպված ենք լինելու վճարել ավելի բարձր գին, քան վճարում ենք այսօր: Այսինքն՝ պետք է մտածել մի քանի քայլ առաջ, ինչը, ճիշտն ասած, այսօր կառավարության մոտ չեմ տեսնում», - ամփոփեց Վահե Դավթյանը:

Լրահոս
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan