AM | RU
USD
EUR
RUB

Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայոց բանակի պահեստազորի գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանն այսօր դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին ու հանրությանը: Գեներալի խոսքը մեջբերել է golosarmenii.am կայքը:

«Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկի օրը (2016 թվականի ապրիլի 2-ին) և վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ելնելով՝ պատիվ ունեմ դիմել Արցախի հարգելի իշխանություններին և հանրությանը:

2020 թվականի մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին 76 000 ընտրողի մասնակցությունից հետո բարձրացել է մարդկանց՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Այս պայմաններում արտակարգ դրության հայտարարումն Արցախում դառնում է պարտադիր պայման Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար:

Արցախի ժողովրդի անվտանգության և ղարաբաղյան հասարակության կայունության պահպանման համար նպատակահարմար է շտապ կոնսենսուսային համաձայնագիր կնքել այն կուսակցությունների և դաշինքների միջև, որոնք մասնակցել են մարտի 31-ի ընտրություններին` որակավորված իրավագետների և քաղաքագետների ներգրավմամբ:

Հարգանքներով, Հայկ Քոթանջյան»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ, նույն օրն Արցախում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ և ամենից շատ՝ 40 տոկոս քվե է ստացել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։

Լրահոս
Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan