AM | RU
USD
EUR
RUB

Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.amԿառավարությունը հենց սկզբում շատ անլուրջ մոտեցավ մեր երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածման խնդրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Դիտարկմանը՝ ԼՀԿ-ն ավելի վաղ էր ցանկանում, որ արտակարգ դրություն մտցվի և փակվեն սահմանները, սակայն կառավարությունը հապաղում էր՝ Սամսոնյանն ասաց. «Հասկանում էինք, որ Հայաստանը չի կարող խուսափել համավարակից, հատկապես, երբ մեր հարևան Իրանն ուներ այդ խնդիրը, նաև Իտալիան, որի հետ օդային հաղորդակցություն էինք հաստատել, հաշվի առնելով այս ամենը՝ մենք կանախատեսում էինք, որ կարող է խնդիր առաջանալ. այդ պատճառով՝ առաջարկեցինք փակել սահմանը և՛ Իրանի, և՛ Իտալիայի հետ:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ նա դեռևս մարտի կեսերին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, որ կորոնավիրուսը գրիպի նման մի բան է, իսկ այսօր նշել է՝ եթե լիներ մեզ հայտնի գրիպը, ապա մեր հիվանդների 80 տոկոսին ուղղակի կասեինք՝ գնացեք տուն՝ Սամսոնյանն ասաց, որ, բնականաբար, վարչապետը համաճարակաբան ու բժիշկ չէ և դա, ոչ թե վարչապետի խնդիրն է, այլ՝ առողջապահության նախարարի: «Առողջապահության նախարարի համար էր, որ կորոնավիրուսը վտանգավոր չէր, համեմատություններ էր տանում գրիպի հետ, ասում էր՝ պետք չէ դպրոցները փակել, դրա անհրաժեշտությունը չկա և այլն: Այստեղ առողջապահության նախարարի կոմպետենտության հարցն էր, որն ի սկզբանե անլուրջ մոտեցավ և, բնականաբար, վիճակն անլուրջ ներկայացվեց կառավարությանը: Ես չեմ կարծում, որ կառավարությունում չկային այլ մարդիկ, որոնք չէին տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում»,- ընդգծեց պատգամավորը:


Հարցին՝ այս իրավիճակում կառավարությունը սկսեց մեղադրել մարդկանց, իսկ այսօր նշել է, թե համատարած հանգստություն է երկրում, այս հանգստության մեջ իրենց չկա՞ մեղքի բաժինը, նա պատասխանեց. «Իրենց կողմից նշված համատարած հանգստությունը, որպես ծայրահեղություն, առաջին հերթին սկզբնական շրջանում վերաբերում էր իրենց: Եթե էջմիածնեցի կինը եկավ Հայաստան, չմեկուսացրին, և նա տեսնում էր, որ մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, համատարած հանգստության մեջ, կառավարությունը հանրաքվեի քարոզարշավ է անում, պարզ էր, որ այդպես պետք է լիներ: Այսինքն՝ ի սկզբանե կառավարությունը պետք է պարզաես լուրջ մոտեցում ցույց տար»:

Թե ինչի՞ մասին է խոսում այսօր հանրությանը մեղադրելը, Սամսոնյանն ընդգծեց, որ մարդկանց չէր խանգարի կարգ ու կանոնը: «Իհարկե, մարդիկ պետք է հետևեին ինքնամեկուսանալու կոչերին: Կային մարդիկ, որոնք եկել էին այն երկրներից, որտեղ իրավիճակն այնքան էլ բարվոք չէր և նրանց ասվել էր՝ պետք է ինքնամեկուսանան: Մարդիկ պետք է զսպեին իրենց և կատարեին այդ հրահանգները: Այդ հրահանգները չկատարելու համար, մարդկանց պատասխանատվություն չէր հասնում. մենք այդ օրենքը հետո ընդունեցինք: Պետք էր հաշվի առնել, որ նման իրավիճակներում քաղաքացիների գիակցության ու ողջամտության վրա հույս դնելն իրականում ողջամիտ չէ, որովհետև եթե այդպես լիներ, պետությունները չէին ընդունի օրենքներ՝ այսպիսի իրավիճակներում մարդկանց իրավուքնները սահմանափակելու, որն ի դեպ, մենք էլ ընդունեցինք՝ օրենքով մարդկանց ստիպելու, որ տանը մնան»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ապրիլի մեկի դրությամբ 92-ով վարկվածների թիվն ավելացել է, իսկ մահվան ելքերն արդեն հինգի են հասել՝ պատգամավորը նկատեց. «Իշխանությունները դեռևս չեն խոսում այն մասին, որ համաճարակը կարող է հետընթաց ապրել: Հիմա, և՛ վարավածների թիվն է աճում, և՛ ունենում ենք մահեր, որքանով գիտեմ ծայրահեղ ծանր վիճակում կան ոչ միայն տարեցներ, այլև երիտասարդ. այսինքն՝ երիտասարդությունն էլ չպետք է հանգիստ լինի: Պետք է բոլորը հետևեն արտակարգ դրության ռեժիմին, բոլորը ցուցաբերեն բարձր կարգապահություն, որ կարողանանք հաղթահարել համաճարակը»:

Լրահոս
Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan