Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. РИА Новости

Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԱդրբեջանի նախարարների կաբինետը չի բացառել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն աճի:

Ադրբեջանում COVID-19-ի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 400-ի, նախօրեին գրանցվել է 41 նոր դեպք:

«Արդեն նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Վարակվածության արագությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ապաքինվածների քանակը։

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 26 մարդ։ Այդ տարբերության ավելացումը վատ միտում է։ Եթե այս միտումը շարունակվի, իրավիճակը կխորանա: Չի բացառվում, որ արտակարգ դրություն հայտարարվի։ Կառավարությունն ունի բոլոր ծրագրերը։ Ցանկալի է, որպեսզի դրանց կարիքը չզգացվի», – ասել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում