ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները. Նաղդալյան

ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները. Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար, Aysor.am-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության՝ ներկայումս «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի Հայաստան թռիչքը չեղարկվել է, որի մասին վերջիններս, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին», – ասաց Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ դեսպանությունը «ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Սուջյանը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի խումբ հայեր մնացել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում