«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»,– ասված է խոսնակի գրառման մեջ։

Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 6-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940։

Հետևեք մեզ նաև Telegram-ում