«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.am: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.

«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,– նշել է Նիկողոսյանը:

Սա ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940։

Հետևեք մեզ նաև Telegram-ում