Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ»

Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.amԼոնդոնի մոտ 600 հազար բնակիչ կարող է արդեն իսկ վարակված լինել նոր կորոնավիրուսային վարակով, մինչդեռ բրիտանական մայրաքաղաքում պաշտոնապես հայտնաբերվել է վարակման 9 291 դեպք, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Լոնդոնի Իմպերիալ քոլեջում կատարված ուսումնասիրությունը։

Նշվում է, որ մինչև մարտի 28-ը երկրի բնակչության 1,2% -ից մինչև 5,4% -ը կարող է արդեն իսկ վարակված լինել կորոնավիրուսով, քանի որ պաշտոնական շատ վիճակագրություններում հաշվի չեն առնվում վարակի ասիմպտոմատիկ ընթացքը, իսկ փորձարկման հնարավորությունները սահմանափակ են:

Եթե հաշվի առնվի, որ միջին հաշվարկներով աշխարհում վարակման մակարդակը 2.7% է, ապա դա կնշանակի, որ Լոնդոնի յուրաքանչյուր 15-րդ բնակիչը վարակված է, իսկ մայրաքաղաքում բնակվում է 8.9 մլն մարդ։

Նոր կորոնավիրուսային հիվանդությունը բռնկվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել է աշխարհի շատ երկրներում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համաճարակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում