Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, FacebookԻրավիճակ եմ նկարագրում։ Երևանի ավագանու անդամը ծաղրում է ամեն գնով ու հնարավոր բոլոր միջոցներով կորոնավիրուսի դեմ պայքարող վրացիներին։ Մեր քաղաքացիները, դրա համար, մեղմ ասած, մայրուղի են հանում ավագանու անդամին էլ, քաղաքապետին էլ, քաղաքական իշխանությանն էլ։

Անցնում է որոշ ժամանակ ու քաղաքապետի մամուլի խոսնակը ասում է, թե՝ ժողովուրդ, մեզ ինչի՞ եք քրֆում, մենք պարետի ասածներն ենք անում։ Թե մտքում կուտակած բաներ ունեք, խնդրեմ, հասցեատերը Տիգրան Ավինյանն է։

Քաղաքապետարանի պաշտոնյան այս ամենը, իհարկե, գրական է ձևակերպել, բայց միտքը հենց դա էր։ Ասեք, որ իրար արժեն։

Բայց մի կողմ դնենք դեռ անտաղանդների այս իշխանությունը։ Ինձ ուրիշ բան է վիրավորում։ Այն, որ վրացիները (խորացեք էլի՝ ՎՐԱՑԻՆԵՐԸ) մեզնից լավ են դիմակայում սպառնալիքներին։ Մեզնից լա՞վ… Մեղմ եմ ասում. համեմատելու բան էլ չկա։ Արա էն նույն վրացիները, որ ձախողել են ամեն ինչ՝ երկիր են կորցրել, պետությունն արտաքին կառավարման հանձնել, սրան-նրան սիրաշահելով, ծառայություններ մատուցելով, ազգային ինքնասիրությունը մի կողմ թողնելով, հազիվ գոյություն են պահպանել… ու հիմա իրանք ավելի կազմակերպված ու ավելի հետևողական են, քան մեր իշխանությունները։ Սա ձեզ ոչինչ չի՞ ասում, ժողովուրդ ջան։

Թե բա Ավինյանին քրֆեք…

P.S. պողոսներն ինքնասիրություն ունենու՞մ են։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում