Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները

Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին:

Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում