Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան

Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, FacebookՀՀ դատախազության «свой-чужой» համակարգը փչացել է, քանի որ ազգային հողի վրա ադրբեջանցի սպանելու համար, Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում: Բացի գրված օրենքներից կա նաև չգրված օրենքներ, դրանցից մեկն էլ այն է, որ ադրբեջանցուն սպանած հային չի կարելի հանձնել ոչ մի երկրի, որ երկրի քաղաքացի էլ հանդիսանա տվյալ հայը, ավելին, անկախ Հայաստանի պատմության մեջ նման խայտառակ որոշում ոչ մի իշխանություն թույլ չի տվել իրեն, այսպիսի հակահայ որոշում առաջին անգամ է կայացվում և սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ: Ռուսաստանը պարտավոր է պահանջել, իսկ մենք պետք է մերժենք, ինչպես կասեր նույն ռուսը «наше дело требовать, ваше дело отказать»:

Վստահ եմ և համոզված, որ նմանատիպ իրավիճակում Ադրբեջանն իր ազգակցին չէր հանձնի Ռուսաստանին:

Ասածս հիմնավորելու համար պատմեմ իմ եղբոր հետ կապված ողբերգական դեպքը.

2011 թվականի հոկտեմբերի 15-ի երեկոյան Մոսկվա քաղաքի հարավ-արևելքում գտնվող «Сим-Сити» ռեստորանում ազգային հողի վրա ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Էլբրուս Մամիևը խոհանոցային դանակի մի քանի հարվածով սպանեց ազգությամբ հայ, ծնունդով Ջավախքի Ախալքալակ քաղաքից, ՌԴ քաղաքացի, իմ քեռու տղային՝ Սերգեյ Երմյանին և հենց սպանության օրն էլ փախավ Բաքու: Սպանության հաջորդ օրը Մոսկվայի դատախազությունը հարուցեց քրեական գործ և Էլբրուս Մամիևի հանդեպ հայտարարեց հետախուզում: Ադրբեջանը արդեն 9 տարի է արհամարում է ՌԴ իրավապհների պահանջը և ՌԴ քաղաքացի Էլբրուս Մամիևին չի հանձնում Ռուսատանի արդարադատությանը և չի էլ հանձնելու:

Հ.Գ. Գրառմանս հիմք հանդիսացող հոդվածի հղումը ստորև:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում