AM | RU
USD
EUR
RUB

Ուկրաինայից հնարավոր է վերադառնալ Հայաստան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amՈւկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն #Մինսկ-#Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը։

Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։

Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։

Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին #Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։

‼️ #ԿԻԵՎ-#ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ ՄԱՍԻՆ

Տեղեկացնում ենք նաև, որ այս օրերին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելու ուղղությամբ։ Առայժմ բավարար քանակությամբ մեկնողներ և Հայաստանից Ուկրաինա եկողներ չկան, որպեսզի հստակեցվի դրա ժամկետը և առհասարակ հնարավորությունը։ Մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հաշվառվել դեսպանության հյուպատոսական բաժնում։ Պետք է նշել, որ առայժմ մենք #ՉԵՆՔ #ԿԱՐՈՂ երաշխավորել, որ նույնիսկ բավարար քանակի ուղևորներ հավաքվելու դեպքում թռիչքը պարտադիր կկայանա, քանի որ կարանտինային ռեժիմը շատ արագ է փոփոխվում։

Ցանկանում ենք նաև զգուշացնել, որ հնարավոր թռիչքի տոմսի արժեքը սահմանելու է ավիաընկերությունը, որը մասնավոր իրավաբանական անձ է։

Լրահոս
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan