Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. մարտը 2019թ. մարտի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ աղբյուրի, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք.Աշտարակում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.6%-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում