«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

Մեր հայրենակիցները չվերթների չեղարկման արդյունքում ստիպված էին գիշերել օդանավայականում: Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում