Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ,  Times.am: Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց, հայտնում են ՊԲ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում