AM | RU
USD
EUR
RUB

«Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, FacebookԵրեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը https://www.e-gov.am/gov-decrees/item/33726/, որը, «օրենք-1984»-ի ընձեռած հնարավորությունների շրջանակում, նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հարցերի փոքր մասը՝ ստորև.

1. «461»-ի ռեժիմը ի վերջո անձի ֆիզիկական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն ենթադրու՞մ է, թե՞ միայն տեղաշարժման ազատության։ Կառավարությունը միտումնավոր օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք թվացյալ վերաբերվեն միայն «ազատ տեղաշարժի» տիրույթին, մինչդեռ ակնհայտ է, որ գործ ունենք ֆիզիկական ազատության իրավունքի հետ։ Այդ դեպքում՝ ու՞ր է դատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմը՝ համաձայն Սահմանադրության 27 հոդվածի 5-րդ մասի։ Բացատրեմ «մարդկային» լեզվով։ Ինձ զանգում-հրահանգավորում են ինքնամեկուսանալ, որովհետև իբրև շփվել եմ վիրուսակիր Ա-ի հետ։ Ես էլ պնդում եմ, որ չեմ շփվել։ Ո՞րտեղ և ի՞նչ մեխանիզմով կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, եթե ո՛չ կարգ կա սահմանված, ո՛չ էլ՝ ինձ հիմնավորված որոշում հանձնելու պահանջ։

2. Ինչու՞ է «սանկցիան» ուղիղ 14 օր ինքնամեկուսացում։ Փաստացի տարբերություն չկա՝ հիմք հանդիսացած կոնտակտը եղել է 1 թե 10 օր առաջ։ Դա նորմա՞լ է։

3. Ինչու՞ «461»-ի ռեժիմով ինքնամեկուսացածներին չի տրվել թեստավորման իրավունք։ Ինչու՞ պետք է մարդը 14 օր փաստացի ազատությունից զրկվի, այլ ոչ թե օրինակ 3-օրյա ժամկետում թեստավորվի ու ըստ այդմ՝ հանգիստ թողնվի կամ ուղարկվի բուժման։ Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ։

4. Ովքե՞ր են պետական ծառայող չհանդիսացող ու ոչ մի ողջամիտ ցենզի ոչ ենթակա այն անձինք, ում տրվելու է հասանելիություն՝ ԲՈԼՈՐԻՍ՝ վարչապետից մինչև ԶՈւ շարքային, տեղաշարժի ու զանգերի մասին ամբողջական տեղեկատվությանը։ Ու՞ր են այդ տեղեկատվությունը հակապետական, քաղաքական, խմբային կամ անձնական շահերից դրդված՝ չչարաշահելու գործուն երաշխիքները։

Հարցերը շատ ավելի շատ են։ Այսքանով դեռ սահմանափակվենք։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan