Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան

Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.amԵրեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի, հայտնում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Վթարի հետևանքով պացիենտներից երկուսը չունեն վնասվածքներ, միայն մեկի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում», – նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում