Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից

Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԿորոնավիրուսը և սովորական գրիպը սկզբունքորեն տարբերվում են: Այս մասին «Business Insider»-ի հետ զրույցում հայտարարել են ամերիկացի բժշկական փորձագետները:

Սենթ Լուիսում (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Էբիգեյլ Կառլսոնը նշել է, որ գրիպի համաճարակը կանգնեցնում է «նախիրային իմունիտետը»։ Երբ բնակչության ճնշող մեծամասնությունը վարակվում է վիրուսով, վարակի տարածումը դադարում է, և այն աստիճանաբար ոչնչանում է: Իսկ կորոնավիրուսի համար «նախիրային իմունիտետ» չկա:

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետ Օտտո Յանգը նշել է, որ կորոնավիրուսի բուժման համար պատրաստի պատվաստանյութ չկա, ուստի բնակչությունը չի կարող զանգվածային կերպով մեղմ հետևանքներով վարակվել․ «Պատվաստանյութի մշակման համար հավանաբար կպահանջվի ավելի քան մեկ տարի, դրա մշակումը մեծ ջանքեր է պահանջում՝ գրիպի դեմ պատվաստանյութ ստեղծելու համեմատ»,– ասել է Յանգը:

Նրա խոսքերով, կորոնավիրուսը կոնկրետ ԱՄՆ-ի համար անսպասելի էր, քան տարեկան գրիպի համաճարակը: Բժիշկը կարծում է, որ ի տարբերություն կորոնավիրուսի գրիպի ախտորոշման համար կան փորձված մեթոդներ: Նաև հակավիրուսային դեղամիջոցները, որոնք օգնում են գրիպի դեմ պայքարին, պակաս արդյունավետ են կորոնավիրուսը բուժելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում