AM | RU
USD
EUR
RUB

30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Tert.amՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կառավարությունը մշակեց սոցիալական աջակցության 9 փաթեթ, սակայն բազմաթիվ քաղաքացիների խոսքով՝ այդ փաթեթների շրջանակը նեղ է, և շատերը, որոնք չգրանցված աշխատողներ են եղել, այսօր կանգնած են սոցիալական խնդիրների առջև: Tert.am-ը ներկայացնում է օրավարձով աշխատող մի քանի քաղաքացիների՝ Կառավարությանն ուղղված դիմումները:

Նրանցից մեկի ընտանիքը կառավարության սոցիալական աջակցության փաթեթներից որևէ մեկից չի կարող օգտվել, քանի որ ընտանիքը նպաստառու է: «Մի՞թե նպաստառուն, որ ստանում է 30 000 դրամ, ի վիճակի է վճարել 45 000 դրամ տան վարձ, պահել 16-17 տարեկան երեխա, 17 տարեկան երեխա, որ պետք է մի տարի հետո անցնի ծառայության: Այդպե՞ս եք ձեր ապագա զինվորներին պահում: Եթե այսօր մեզ նստեցրել եք տանը, չենք աշխատում, բերեք պահեք: Ես խոստանում եմ՝ եթե ինձ չօգնեք, այնպես եմ անելու, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ իմ տղային չեմ թողնելու ծառայության գնալ: Եթե չեք պատրաստվում պահել, դուրս կգանք աշխատելու՝ չհետևելով պարետի ոչ մի հրահանգի, և թող մեկը փորձի ասել, թե կտուգանի»,-նշեց օրավարձով աշխատող քաղաքացին:

Վարձով բնակարանում ապրող մեկ այլ ընտանիք ևս նշում է, թե Կառավարության կողմից անտեսվել է վարձով ապրող քաղաքացիների խնդիրը: «Հայաստանի ընտանքիների շատ մեծ զանգված բնակվում է վարձով, և ընտանիքներում չգրանված աշխատողներ են: Բնակարանների տերերը պահանջում են վարձերը: Երկու կողմին էլ կարելի է հասկանալ, բայց կարծում եմ՝ ավելի կարևոր է այն մարդը, ով 5 րոպեից կարող է հայտնվել փողոցում: Ընտանիքում չկա երեխա, որ օգտվի սոցիալական աջակցությունից, և ընտանիքի անդամները գրանցված աշխատող չեն, որովհետև չկա մի մարմին, որը կհսկի այն հարցը, որ մարդկանց գրանցեն»,-նշեց նա:

Մեկ այլ քաղաքացի ևս նշում է, որ վարձով է ապրում, և քանի որ այս ամիս վարձը վճարել չի կարող, բնակարանը պետք է լքի: «Ամուսինս աշխատում է օրավարձով, չգրանցված, քանի որ մի օր աշխատում է խանութում, մի օր՝ այլ խանութում: Փորձել եմ կապ հաստատել պարետի հետ՝ 4 անգամ: Չորս անգամ էլ իրենց աշխատակիցները շատ «մուննաթով» պատասխանել են, որ պարտավոր չեն ինձ լսել, և հեռախոսն անջատել են»,-ասաց քաղաքացին:

34-ամյա Սեդան ևս օրավարձով աշխատող է եղել, և, իր խոսքով, աշխատելու ընթացքում կարողացել են բավարարել ընտանիքի կարիքները: Իրենք ապրում են վարձով բնակարանում, և այժմ, վարձը վճարելու անկարողության պատճառով, դրսում մնալու խնդրի առջև են կանգնած:

Ալբերտն ապրում է մոր և քրոջ հետ: Իր խոսքով՝ մինչ արտակարգ դրության հայտարարումն աշխատել է օրավարձով՝ տարբեր վայրերում: Քույրը գրանցված աշխատող է եղել, բայց կորոնավիրուսի պաճտառով այժմ չվճարվող արձակուրդում է: «Օրը մի տեղում աշխատել եմ, որտե՞ղ պետք է գրանցվեի: Օրը մեկի մոտ պետք է գրանցվեի՞, որ գնահատեիք իմ աշխատանքը: Հիմա ո՛չ կարողանում եմ կոմունալ մուծել, ո՛չ ապրելու հնարավորություն կա: Կասե՞ք՝ մեզ նման մարդիկ հիմա ի՞նչ պետք է անեն: Դուք ինձ չեք տվել տարբերակ, որ ինչ-որ տեղ գրանցվեմ»,- դիմելով Կառավարությանը՝ նշեց օրավարձով աշխատող քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը «Փաստ». Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. ներ­քին շու­կա­յում վա­ճառ­քի շուրջ 60 տո­կոս նվա­զում կա «Փաստ». Այս իրավիճակը մեր երկրի վերջին է տանում. սա տանում է փլուզման. Բոստանջյան Փաշինյանի կառավարական դաչայի անվտանգության պատնեշներին և «դռոնների» խլացուցիչներին ավելացել է նաև բոլոր տեսակի նկարահանումների արգելքը (ԼՈՒՍԱՆԿԱՐ) ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել Եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ. Արամ Օրբելյան (տեսանյութ) Մեծ հույսով ընտրել եմ վարչապետին, այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ (տեսանյութ) 889 շրջանավարտ Հիպոկրատի երդում է տալիս. ուղիղ Ամուլսարի հարցում այլևս այսպես շարունակել հնարավոր չէ. Վարագյան Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք. Նաիրա Զոհրաբյան Ռուսական Սու-27 կործանիչները օդ են բարձրացել Սև ծովում՝ ամերիկյան ռազմական հետախույզ-ինքնաթիռը որսալու համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որոշել են ուժեղացնել կոորդինացիան տնտեսության մեջ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարագիրը Պարետատան նիստից հետո ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ոչինչ չի հայտնաբերվել. «Երևան մոլի» տնօրենը՝ ռումբի ահազանգի մասին (տեսանյութ) Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն «Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն Իրանը կտրուկ կպատասխանի ԱՄՆ-ի «քաղաքական հարվածին» Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն Ահազանգ է ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված. ԱԻՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan