Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС

Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Tert.amՆոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն Իտալիայում վերջին 24 ժամում ավելացել է 681-ով. համաճարակի բռնկումից ի վեր Covid-19-ի զոհերի թիվը երկրում հասել է 15 362-ի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հաղորդել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին: Ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը երկրում կազմում է 88 274 մարդ՝ նախորդ օրվանից 2886-ով ավել: Ապաքինվել է 20 996 մարդ: Համաճարակի բռնկումից ի վեր մինչ օրս երկրում վարակվել է 124 632 մարդ:

Ողջ աշխարհում վարակվածների թիվը վերջին տվյալների համաձայն կազմում է 1 159 953 մարդ, մահացածներինը՝ 62 399 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում