Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին

Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, FacebookԵս գտնվում եմ Հռոմի նավահանգստում Կոստա Վիկտորիա նավի վրա մարտի 25-ից։ Մեկնել էինք մարտի 7-ին Դուբայից։ Ընթացքում 2 կորոնավիրուսի դեպք գրանցվեց նավի վրա։ Մարտի 23-ից մեկուսացվեցինք մեր սենյակներում։ Իտալիա ժամանման հաջորդ օրվանից տարբեր երկրների դեսպանատների օգնությամբ մեր նավից առանց կառանտին անցնելու հեռացել են մոտ 1200 ուղեւորներ և անձնակազմի անդամներ եվրոպական և ասիական երկրներից։ Մեկնեցին ինքնաթիռներով կամ ավտոբուսներով հատելով մի քանի երկրների սահմաններ։ https://tourism.interfax.ru/ru/news/articles/68575/ 

Նավի վրա մնացել են արդեն 2 շաբաթ 85 ռուս, 8 ուկրաինացի, 1 հայ՝ ես։

Ինձ շատ են հարցնում՝ իսկ մեր Հայաստանի դեսպանատունը չի օգնում ձեզ՞։ Դրա համար ստորեւ ներկայացնում եմ Հռոմում Հայաստանի դեսպանատան հետ նամակագրությունս։

[3/29, 12:23 PM] Arm Embassy Italy: Tsavok srti Rusastan@ miayn Rusastani qaghaqatsineri e tuyl talis mtnel yerkir, tranzitov ughevor tuyl chen talis vertsnel. Duq yev ukrainatsiner@ piti Rusneri het gnayik, bayts Rusastan@ argelel e ayl yerkrneri qaghaqatsineri tranzit@.

[3/29, 12:33 PM] Art: Isk Hayastane chi karox samoliot uxarki ir qaxaqacineri hamar Italiaium?
[3/29, 12:34 PM] Art: Amsi 25ic Hromum erevi menak es chem

[3/29, 12:43 PM] Arm Embassy Italy: Hayastan@ marti 15in bolor qaghaqatsinerin durs e berel Italiayi tarber shrjannerits. Mnatsel en ayn mardik ovqelr mshtapes bnakvum en Italiayum u chen tsankanum meknel.

[3/29, 12:45 PM] Art: Lav, ekeq havatanq vor marti 15ic amboxj Italiayum chka Hayastani qaxaqaci. Isk indz inch eq arajarkum anel?

[4/1, 11:12 AM] Arm Embassy Italy: Dzez teghapokhetsin hyuranots?

[4/1, 12:49 PM] Arm Embassy Italy: Despanutyun@ kapi mej e Costayi patasxanatu andzants het yev hetevum e iravichaki zargatsman@.

Isk Hayastane inqnatir patrastvum e uxarkel ? Vortev rusnere chen galis

[4/2, 5:24 PM] Arm Embassy Italy: Ays pahi drutyamb nor trichk chi nakhatesvum. Norutyun linelu depqum anpayman kteghekatsnenk.

2 օրից ապրիլի սկզբին ինչ որ հրաշքով ևս 70 հայ հայտնվեցին Իտալիայում, բայց երկիրս անզոր է հանել մեզ Իտալիայից։ Մի բան չեմ հասկանում ինչպես են ուրիշ երկրներ այդ անում՞։ Միթե հնարավոր չէր ավտոբուսով ուղղարկել կամ տրանզիտով ինչպես իսպանացիներին, բելգիացիներին, շվեդերին և այլ ցիվիլ ազգերին։ Ինչու ենք մենք մեզ ստորադասում այն աստիճան, որ ամաչենք մեր քաղաքացիությունից՞։ Կամ ռուսների վրա ենք դնում ամեն ինչում մեր հույսը, արդարացնում ենք անգործությունը պանդեմիայով։ Չէ որ, հենց նման իրավիճակներում են մարդիկ հիասթափվում իրենց երկրներից և հեռանում, բայց ոչ ես։ Չեմ էլ փոշմանել, որ մեկնել եմ շրջագայության։ Ուղղակի ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք որպես բժիշկ, դասատու կամ հոգեբան օգնել Հայրենիքին էս ծանր օրերին։

Արտաշես ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ

Image may contain: sky, ocean and outdoor

Image may contain: one or more people

Image may contain: outdoor

Image may contain: outdoor

Image may contain: outdoor

Image may contain: sky, car and outdoor

Image may contain: people standing

Image may contain: 8 people, people standing

Image may contain: people sitting, sky and living room

Image may contain: outdoor

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում