AM | RU
USD
EUR
RUB

Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, FacebookՔաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը ձնծաղիկն է այն սողացող աղետի, որի մասին երկու տարի է` խոսվում է: Ճգնաժամի մասին չէ, աղետի: Ճգնաժամն այն ժամանակ էր, երբ պաթոլոգիկ ստախոսների խմբակը՝ վուլգար պոպուլիստի առաջնորդությամբ, Բաբկենենց հարևան պողոսներից ու ջոնիբռջոնիներից կազմված ամբոխով՝ սորոսական ցանցի մեդիա և քաղտեխնոլոգիական աջակցությամբ, իշխանություն էր զավթում: Ավաղ, մեր ժողովուրդը հավատաց, որ դա էր իր խնդիրների լուծման լավագույն տարբերակը, և որ իշխանությունը զավթող ամբարտավաններն իրենց մղումներում ազնիվ են: Մեր ժողովուրդը խաբվեց այնպես, ինչպես 17-ամյա աղջկան են խաբում` ստիպելով սիրել ականջներով: Այդ հետո պետք է կյանքը ցույց տար, որ խոսքերից բացի կա նաև գործի անհրաժեշտություն, իսկ բոլոր ժամանակների ստախոսներն ունեն մի մեծ ընդհանրություն. գործ անելուց աչքի չեն ընկնում, գործ անելու հարցում բարդույթավորված են և ձախողում են իրենց վստահված ամեն բան:

Դա էր ճգնաժամը, իսկ աղետի նախերգանքը հիմա է, վաղը կարող է վրա հասնել իսկական աղետը: Չէ որ պատահեց այնպես, որ մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան: Իսկ հիշու՞մ եք չէ՝ ինչպես էին զանգվածներին ստիպում հպարտորեն ծափ տալ տոմսավաճառից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար դարձած Ռևազյանին, ինչպես էին նրան ներկայացնում՝ որպես անկախ Հայաստանի պատմության թիվ մեկ մեգակադր և ռեֆորմատոր, իսկ այդ նույն ժամանակ փորձագետներն ու ոլորտի մասնագետները բարձաձայնում էին, որ աղջիկն ավիրում է քաղավիացիան, բայց նրանց լսող չկար, համընդհանուր ծափերի մեջ լսելի չէր ոլորտի մոտալուտ աղետի մասին խոսացողների ձայները:

Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզվի, որ երկրում ցորեն չկա ընդհանրապես, պարզվի, որ երկրում բենզին չկա ընդհանրապես, պարզվի, որ բանկոմատները փող չեն տալիս ընդհանրապես, պարզվի, որ Արցախն Ադրբեջանի կազմ են մտցրել ու կան դրա փաստաթղթերը, պարզվի, որ սրանք մեր պետությունը հանձնել են: Կասեք` խուճապ եմ տարածում: Կասեք` ապոկալիպսիս եմ ներկայացնում: Ոչ, քավ լիցի, նման նպատակ ու ցանկություն չկա: Բայց եկեք անկեղծ լինենք. բացի քաղավիացիայում տիրող խայտառակ վիճակի մասին խոսացող փոքրաթիվ և անուշադրության մատնված մասնագետներից, ու՞մ մտքով կանցներ, որ մի ակնթարթում պարզվելու է, որ ժողվարչապետի ռեժիմը և մասնավորապես` փիառի տեսանկյունից սրբադասված Տաթևիկ Ռևազյանը ուղղակի ոչնչացրել են հայկական քաղավիացիան:

Հիմա բոլորս արդեն պարտավոր ենք ինչ-որ կերպ պատրաստվել սողացող աղետին: Գոնե հոգեբանորեն պատրաստվել, համակերպվել ու խաղաղվել է պետք, որ պետք եղած ժամանակ ձգենք գոտիներս ու բոլորի, կրկնում եմ` բոլորի, այդ թվում նաև երկրի կառավարումը ձախողած այս խմբակի ջանքերով փորձենք աղետը հնարավորինս փոքր կորուստներով վերապրել: Գոնե հոգեբանորեն պետք է պատրաստվել, որ պատմությանը չենք կարողանալու խաբել, որովհետև չի եղել մի վուլգար պոպուլիստ, որը երկիրը աղետի չի հասցրել՝ Հիտլեր, Մուսոլինի, Գամսախուրդիա, Էլչիբեյ, Սաակաշվիլի, Պորոշենկո... Սրանց բոլորին միավորում է մեկ բան՝ շիզոֆրենիայի և վուլգարության հասնող պոպուլիզմը, տեղի և անտեղի ստելն ու մարդկանց անիմաստ և սին հույսերով կերակրելը: Արդյունքում` սրանք իրենց երկրներին աղետի են հասցրել ու դժբախտացրել իրենց ժողովուրդներին: Ցավալի է, բայց փաստ. մեր ժողվարչապետը սրանց դասարանից է ու չի արգելակելու, եթե հասարակության առաջնորդող ուժերն ու մեր ժողովուրդն իենց մեջ իմաստություն և ինստիտուցիոնալ ուժ չգտնեն` «ռուչնոյ տոռմուզով» անդունդը գլորվող մեքենան կանգանցնելու համար:

Հ.Գ. Հիմա մեղավորներ գտնելու ժամանակը չէ, պատմության դատաստանից մեղավորները չեն փրկվելու: Հիմա, եթե հնարավոր է` աղետից խուսափելու ժամանակն է: Եթե ոչ` գոնե թե փոքր կորուստներով աղետը վերապրելու մասին մտածելու ժամանակն է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Հունիսի 3-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է «Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին Արցախում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊԲ Ռուբեն Մելիքյանը պատճառական կապ է տեսնում Աթանեսյանի տան վրա հարձակման և Նիկոլ Փաշինյանի բառապաշարի միջև Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ասուլիսը՝ իր և ընտանիքի անդամների հասցեին հնչեցված սպառնալիքների մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 7 նոր դեպք Քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման 2020-2021 ուս.տարվա կարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan