Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Նշվում է, որ այս պահի դրությամբ նոր մեկուսացված անձինք չկան: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։

«Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում