Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները

Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՎրաստանի Փոթի քաղաքի մթերքի շուկայում բոլոր այցելուները պետք է հանձնեն թղթադրամներն ու մետաղադրամները հատուկ աշխատակցին, ով դրանք կախտահանի հատուկ հեղուկով և արդուկով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ մետաղադրամներն ախտահանվում են հատուկ հեղուկով, իսկ թղթադրամներն արդուկվում են: Բացի այդ, շուկայում իրականացվում է քաղաքացիների ջերմաչափում, նրանց տալիս են նաև ձեռնոցներ:

Նմանատիպ միջոցառումները ձեռնարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ներկայումս Վրաստանում վարակվածների թիվը 170 է, մահացել է երկու պացիենտ, ևս 36-ն ապաքինվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում