AM | RU
USD
EUR
RUB

Երիտասարդ ռեժիսորը ֆիլմ է նկարահանում Քարվաճառի մասին

 

ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ հայ ռեժիսոր Հայկ Համբարձումը Հայաստանում առաջին ֆիլմը նկարահանել է 2010 թ., Գորիսում: Ֆիլմը նկարահանվել է ըստ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի, եւ հենց այդպես էլ կոչվում է:

Հայկն ԱՄՆ-ում է բնակվում 1992 թ.-ից, 8 տարեկան հասակից:

«Այն գիտակցումը, որ ես հայ եմ, միշտ եղել է, բայց Հայաստանի, հայի մասին կոնկրետ բաներ չգիտեի: Եկեղեցիների մասին գիտեի, քանի որ հայրիկս ճարտարապետ է, եւ մեր տանը եկեղեցիների մասին գրքեր կային: Հայաստանի մասին ֆիլմեր նկարահանելու ուղղությամբ սկսեցի մտածել ինստիտուտի վերջին տարում: Դա 2008-09 թթ. էր:

Մինչ այդ եղել էի Հայաստանում, բայց ֆիլմ նկարելու միտք չունեի», պատմում է Հայկն ու հիշում, որ հենց այդ նույն ժամանակահատվածում էլ սկսել է ավելի շատ հայերեն կարդալ, աշխատել հայերենի ուղղությամբ:

«Դրանից արդեն սկսվեցին մշակութային բացահայտումները: Այդ ժամանակ նաեւ Լոս-Անջելեսում վավերագրական ֆիլմ նկարեցի Տիգրան Մանսուրյանի մասին: Դա էլ մեծապես օգնեց, որ ես հասկանամ, թե որն է հայկական մշակույթը:

Ինստիտուտում սովորելու տարիներին մենք հանդիպում էինք ռեժիսորների Թաիլանդից, Պարսկաստանից, Չինաստանից: Եթե ռեժիսորներ էին հրավիրվում Ամերիկայից, ապա նրանք ոչ թե Հոլիվուդի սիստեմի ռեժիսորներ էին, այլ մի քիչ այլ տիպի, առանձնահատուկ ռեժիսորներ: Մենք տեսնում էինք, որ ֆիլմի նոր լեզուն ստեղծվում է հատկապես այն երկրներում, որտեղ քիչ փող կա: Էնտեղի մարդիկ լրիվ ուրիշ ձեւով են մտածում, ու նրանք աշխարհին տալիս են մի նոր թարմ բան, որն ուրիշ տեղ չկա: Եւ միանգամից մի պարզ բան հասկացա. Հայաստանի բերքն էնքան շատ է, որ անիմաստ է ինչ-որ ուրիշ տեղում բան ման գալ: Ես գտա իմ յուղաներկը, մնում էր բացահայտել յուղաներկի տարբեր գույները»: Յուղաներկի առաջին ներկերը բացահայտվեցին Գորիսում, այնուհետ 2012-ին Լոս-Անջելեսում Հայկը նկարահանեց «Մեծարենց» ֆիլմը, որտեղ գլխավորապես քննարկվում է սփյուռքահայերի խնդիրներ:

2009 թ.-ին Արցախ այցելության ժամանակ Հայկը ընկերների հետ հասել է մինչեւ Քարվաճառի շրջան, մասնավորապես' Դադիվանք: Ժամանակը քիչ է եղել, բայց Քարվաճառի լեռները հասցրել են գրավել ռեժիսորին: Եւ 2013-ի ամռանը Հայկը մեկ ամսով հյուրըկալվեց Քարվաճառում: Նա եկել էր ֆիլմի սցենարով երիտասարդի մասին, ով ֆիլմ է նկարում Քարվաճառի մասին:

«Գորիսում ինձ մի մարդ տվեց Սամվել Կարապետյանի գիրքը, որտեղ տեղեկություններ կային Քարվաճառի հուշարձանների մասին: Գիրքը նայելիս մոտս հանկարծ պատկեր ծագեց (իմ մոտ էդպես է լինում), ես տեսա մի տղայի, ով վավերագրական ֆիլմ էր նկարում Քարվաճառի մասին: Ես իրեն տեսա, ոչ թե ֆիլմը, ու հասկացա, որ դա էլ է ֆիլմի մեջ մտնում»:

Հայկն արդեն ավարտել է նկարահանումները Քարվաճառում: «Մինչեւ չգնամ էստեղից, չեմ իմանա, թե ինչ տվեց ինձ Քարվաճառը: Այստեղ հետաքրքիր էր ու ոգեշնչող: Անպայման կվերադառնամ Քարվաճառ: Մի մասս կապվում է Քարվաճառին ու հաստատ հետ է կանչելու: Հիմա ամենից շատ ցանկանում եմ, որ ֆիլմս մի օգուտ տա Քարվաճառին: Ամենակարեւոր այն է, որ ինչ որ ինձ տրվել է տարածքից, ես հետ վերադարձնեմ»:

Նշենք, որ Հայկի «Մեծարենց» ֆիլմն այս տարի կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին Երեւանում:

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ Առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ ՍԱՊԾ նախկին պետն ահազանգում է. ասուլիսը՝ ուղիղ Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում «168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին «Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan