Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի, մեկ օրվա ընթացքում երկրում վարակվել է 57 մարդ, ապաքինվել՝ 44 հոգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք․ վարակակիրները տեղափոխվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներ»,- ասվում է շտաբի հայտարարության մեջ։

«Շտաբի տվյալների համաձայն՝ 641 վարակվածից ապաքինվել է 44-ը, մահացել՝ 7 մարդ, 590 հոգի շարունակում է հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում ստանալ։ Վարակակիրներից 11-ի վիճակը գնահատվում է ծանր, 17-ինը՝ միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է։ Երկրում համապատասխան գործողություններ են իրականացվում տարբեր կարանտինային գոտիներում գտնվող 4369 հոգու հետազոտելու ուղղությամբ։ Վարակման նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ երկրում կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 45 000 թեստ է արվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում