Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ

Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.amԵս դաշտերում օրավարձով աշխատում էի, հիմա կանգնել եմ փաստի առաջ, չեմ կարողանում օգտվել որևէ աջակցությունից, իշխանություններն ասում են, որ օրավարձով աշխատող քաղաքացիների համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, բայց այս պահին հասցեական օգնություն չի տրամադրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած Արմավիր քաղաքի Շահումյան 11 շենքի թիվ 25 բնակարանի բնակչուհի Կարինե Զախարյանը՝ նշելով, որ չնայած հիմա հողագործության համար լավ ժամանակահատված է, բայց տարիքային ռիսկային գոտում է գտնվում, ոչ մի հողատեր իրեն աշխատանք չի տա:

«Մեր ընտանիքը համարվում է սոցիալապես անպահով, 29 հազար դրամ նպաստ ենք ստանում, բայց առանց իմ աշխատանքի չենք հասցնում, քանի որ 9 ամյա թոռնիկիս պարբերաբար բուժում է անհրաժեշտ, մինինգիտ է տարել, գլխուղեղի թաղանթի վրա կիստա ունի, դրա համար պարբերաբար հիվանդանոցների դռներն ենք, պառկելն անվճար է, բայց բազմաթիվ դեղեր ու սնունդ է անհրաժեշտ: Տղաս երեխայի ստացիոնար բուժման համար վարկ էր վերցրել, տոնոկոսներն ենք փակել, որ չկուտակվի: Տղաս պայմանագրային զինծառայող է, 14 օր է՝ տնից դուրս չենք գալիս, մեր փողոցում գտնվող խանութից պարտքով ապրանք էինք վերցնում, այդ խանութն էլ այս օրերին ստուգումներից հետո փակեցին»,-պատմեց նա:

Ըստ քաղաքացու՝ պետության աջակացությունը պիտի լինի արագ և հասցեական՝ հաշվի առնելով այն, որ մարզերում համապատասխան կառույցները լավ գիտեն՝ թե ովքեր դրա կարիքը ունեն, բայց այս պահին աջակցության մասին իրենք միայն հայտարարություններ են լսել:

«Պիտի ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է կատարվում: Մի օրինակ էլ բերեմ․ մորաքույրս թոշակառու է, ասել են գնա ՎՏԲ-ից ստացի, բանկը փողը չի տվել, քանի որ ԴԱՀԿ-ի արգելանքի տակ է, հիմա թոշակառու կինն ինչ պիտի անի, ամբողջական լուծումներ են պետք, որոնք չեն տրվում»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում