Պարետի նոր որոշումը

Պարետի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից:

«ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով և սեփական նախաձեռնությամբ Երեւանում և մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։

Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը»,-նշված էհայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում