«Փաստ»․ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները

«Փաստ»․ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները

«Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում էր ստորագրել, ըստ որի՝ ստեղծվում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։

Հայտարարվեց մրցույթ, ընտրվեց կազմ, որը բավականին ինտենսիվ աշխատանքային գործունեություն էր ծավալում՝ կարճաժամկետ հատվածում Սահմանադրության բովանդակային ու խորքային փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Իշխանությունների կողմից հստակ հաստատվել էր հանձնաժողովի աշխատակարգը. նախատեսվում էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և ներկայացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ հանձնաժողովի աշխատանքները որոշակի դանդաղել են, քանի որ հանձնախմբի անդամներն աշխատում են տանից։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ժամկետների հետ կապված, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան փոփոխություններ, որոնք ի սկզբանե չէին մտնում իշխանությունների ծրագրերի մեջ։

Օրերս, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանին զեկուցվել է այս փաստի մասին, որը նախ դժգոհել է, ապա հորդորել, որ սեպտեմբերի փոխարեն հանձնաժողովը փոփոխությունների փաթեթը պատրաստի գոնե մինչև տարեվերջ, որպեսզի արդեն 2021-ի ընթացքում համապատասխան քննարկումների ու ֆոկուս-խմբերի ձևաչափով թեման «առաջ տանեն»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում