«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին

«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին

«Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։

«Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները և հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։

Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»:

Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաև` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձևավորում, աշխատում ենք նաև մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում