«Իրավունք». Պարետի ցուցու՞մն է բոյկոտում Հայկ Մարությանը

«Իրավունք». Պարետի ցուցու՞մն է բոյկոտում Հայկ Մարությանը

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ և ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով պետք է իրականացվեր Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով:

Իսկ թե ինչպես պետք է հիվանդները հասնեն վերոնշյալ բուժհաստատությունները, այ սա որևէ մեկին, կարծես, չի հուզում: Ինչևէ, նշենք, որ վերոնշյալ լուրից էլ շատ ոգևորվել պետք չէ, որովհետև կամ պարետի ցուցումն է բոյկոտում քաղաքապետ Հայկ Մարությանը, կամ քաղաքապետարանն ի վիճակի չէ պատշաճ կազմակերպել բուժաշխատողների տեղափոխումը:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` արդյունքում բժիշկների կեսը ոտքով, կեսն էլ տաքսիով են հասնում աշխատանքի վայր: Խնդիրը հատկապես ցցուն է պոլիկլինիկաներում, որտեղ բժիկների կեսը երկրորդ հերթ են, որոնց համար կամ ավտոբուս չի գտնվում, կամ ժամերն են անհարմար:

Ստացվում է, որ վերոնշյալ ավտոբուսները տանում են գործի, բայց մոռանում են այդ բժիշկներին հետ բերել տուն: Լինում է նաև հակառակը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում