Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կհայտնվի կորոնավիրուսային վարակի բուժման համար «Ֆավիրպիրավիր» դեղամիջոցի փորձնական խմբաքանակը: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Ըստ նրա, այս դեղամիջոցն օգտագործվել է Չինաստանում և լավ արդյունքներ է տվել վարակի դեմ պայքարում: Շիճուկն առաջին անգամ մշակվել է Ճապոնիայում: Այն վաճառքի թույլտվություն է ստացել 2014 թվականին: Այժմ «Ֆավիրպիրավիրի» փորձնական խմբաքանակը կհանձնվի Ռուսաստանի Դաշնության:

«Նմանատիպ խմբաքանակը կլինի մեկ շաբաթից», – ասել է Դմիտրիևը:

Նա նաև նշել է, որ ֆինանսավորվելու են թոքերի արհեստական օդափոխման և այլ բժշկական սարքավորումներ արտադրող ձեռնարկությունները: Դա, ըստ Դմիտրիևի, կօգնի COVID-19- ի դեմ դիմակայությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում