AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.amՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին:

Պաշտոնական պատասխանում միաժամանակ ընդգծվել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի 06.04.2020 թվականի վերոհիշյալ գրությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը մերժելու դեպքում գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ և օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվել է հիշյալ պաշտոնատար անձին այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել՝ հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում՝ տալ ձայնագրման հնարավորություն:

 

Լրահոս
Վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Ղարաբաղյան հակամարտությունն ու Էրդողանի պլան-մինիմումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan