Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԻրանի Առողջապահության նախարարությունն արձանագրում է կորոնավիրուսի դեպքերի «համեմատական անկում» երկրում, հայտնել է գերատեսչության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2089 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 589», – ասել է նա՝ IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ երկրում ապաքինվել է 27 039 մարդ:

«Դժբախտաբար, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 133 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 872-ի», – ասել է Ջահանփուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում