AM | RU
USD
EUR
RUB

Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, FacebookԵրկու օր է՝ մամուլում շրջանառվում է ջավախքցի երիտասարդի ձերբակալությունը, ով 2011թ.-ին ՌԴ-ում ադրբեջանցի է սպանել ազգային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Երեկ ձերբակալվածի փաստաբանը, այսօր էլ հայրը նշում են, որ նախկին իշխանությունները տեղյակ են եղել երիտասարդի ՀՀ-ում գտնվելու մասին, և իրավապահները այցելել են նրան և ասել, որ իր մասին տեղյակ չեն պահի իրենց ռուսաստանցի գործընկերներին, կարող է հանգիստ ապրել իր տատիկի տանը և խնամել նրան: Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ տարածքում մարդ են սպանել: Անկախ դրդապատճառներից, ՌԴ իրավապահ համակարգը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պատժել հանցագործին: Ցանկացած պետություն պետք է այդպես արձագանքի, եթե խոսքը պետության մասին է: Մեր պետությունն էլ պարտավոր է նման կերպ արձագանքել: Սա իրավական տեսանկյունից: Սաֆարովին հերոսացրած պետության ներկայացուցչի պարագայում հայկական պետությունը նախկին իշխանության ժամանակ քաղաքական որոշմամբ լուծում էր գտել, որը բավարարում էր բոլորին՝ ՌԴ-ին, հայ ժողովրդին, հանցագործության մեջ կասկածվողին: Այսինքն՝ մեր պետությունն ասում է՝ կասկածյալին չեմ գտնում, ՌԴ-ն ասում է՝ կասկածյալին փնտրում եմ, բայց չեմ գտնում, և երկկողմանի լռության պարագայում Լազարյանին ասվել է՝ արածդ ճիշտ բան չէ, բայց բարոյական ու քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից ելնելով՝ քեզ ասում ենք՝ ընդհատակ անցի, ոչ մի տեղ մի երևա, «не высовывайся», և մենք ստիպված չենք լինի քեզ ձերբակալել ու դատել: Ի՞նչ եք կարծում. ՌԴ-ն՝ իր հետախուզական և իրավապահ համակարգով, տեղյա՞կ չէր, թե ու՞ր է Լազարյանը: Հարցն, իհարկե, հռետորական է:

Բայց, արի ու տես, որ #դեբիլների_ապստամբությունից հետո նոր իշխանությունները որոշել են «ժողովուրդների մերձեցման» ու Ադրբեջանի հետ քիրվայության նոր սերիա սկսելու համար ՌԴ իրավապահներին փաստի առաջ կանգնեցնել՝ հայտնելով նրանց Լազարյանի գտնվելու վայրը: Այսինքն՝ ՌԴ իրավապահներին այլևս ոչինչ չի մնում, քան վերաբացել գործը, Հայաստանից պահանջել Լազարյանին ու դատել նրան: Ինչու՞ են այդպես արել: Որովհետև «կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար ներկայիս ռեժիմը ցանկանում է ցույց տալ, որ 9 տարի առաջ ադրբեջանցի սպանած հային պատժում է: Եվ սա այն դեպքում, երբ ազատության մեջ գտնվող Սաֆարովը հերոսացած ման է գալիս Ադրբեջանում: Հիմա Լազարյանի ճակատագիրը հանրության ձեռքերում է: Ներկա ռեժիմը նրան արտահանձնելու է ՌԴ՝ դատվելու, եթե հանրությունն աղմուկ չբարձրացնի ու չստիպի Ադրբեջանի հետ սիրախաղի կարոտ մնացածներին չարտահանձնել նրան ու գոնե դատել Հայաստանում: Լազարյանի ճակատագիրը միայն ու միայն մեզանից է կախված:

#Սրանք_մարդ_չեն

#Ամոթն_ինչ_է_որ_չունեք

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Լրահոս
Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Ավետիք Իշխանյան Կյանքը թշնամու հարևանությամբ: Պատմում է Ճակատենի համայնքապետը Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում Երկիրն այս շակալների ձեռքից պետք է շութափույթ ազատագրել. Պատմաբան 1900 ձիաուժ հզորություն. իտալական Pininfarina-ն կներկայացնի պատմության հզորագույն կուպեն Քուվեյթում այրվում է անվադողերի աշխարհի ամենամեծ աղբանոցը. ծխի հսկայական սյունը երևում է նույնիսկ տիեզերքից (տեսանյութ) Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում Հրետանավորները շարունակում են կատարելագործել իրենց հմտությունները Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Արտաքին գործերի նախարարը մամուլի նոր քարտուղար ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ. ՊՆ Այս իշխանության հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ազատվել է պաշտոնից Երևանում ծեծել են Աջափնյակի փոխթաղապետին Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է Սեյրան Օհանյանի բացահայտումը՝ Խորհրդարանը դատապարտված է Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում Խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխխոսնակների ընտրությունը (ուղիղ միացում) Հայ-ադրբեջանական սահմանում ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը մասնակիորեն իրագործվել է. ՌԴ դեսպան Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Արշակ Կարապետյանը բոլոր զինվորների անունից շողոքորթել է Փաշինյանին ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. «Ժողովուրդ» ԼՅԿ-ն պատրաստվում է։ Հայտնի են թեկնածուները. «Հրապարակ» ՔՊ-ում սրվել են ներկուսակացական հարաբերությունները. «Հրապարակ» Ինչպես ջրվեցին «Նակոլկա Շուշո»-ի հետ առնչվող սկանդալները Պատերազմում զոհված ևս 6 հայորդիների աճյուններ են հայտնաբերվել Թրյուդոն և Բայդենը գրազ են եկել. կանադացի վարչապետը պարտվել է Ադրբեջանցի զինծառայողները կրկին գողություն են արել հայ գյուղացիներից Ադրբեջանում սաստկանում են անտառային հրդեհները (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Սյունիքի մարզին սահմանակից ադրբեջանական դիրքերում շարժն ակտիվացել է Գարշահոտություն ու համաճարակի վտանգ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Թագուհի Թովմասյան. ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց Դիվանագետների ակտիվություն. ՌԴ դեսպանն այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ Իրանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. դեսպանն այցելել է Գեղարքունիք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan