Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08/04/2020 10:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում