Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի  ասուլիսը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Tert.amՏեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը։

Բանախոսներն անդրադառնում են Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված դատական հայցին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ դատական հայցն է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Սակայն առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում