Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին

Հակոբ Ճաղարյանը՝ Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել, իսկ պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:

Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;

– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում