ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար

ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի գործով նիստերի հետաձգման հարցով գրություն է ուղարկելու ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.amՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ս.թ. մարտի 24-ի և ապրիլի 7-ի դիմումներին:

Պատասխանի մեջ Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է. «Համակարծիք ենք, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է: Տվյալ դեպքում քրեադատավարական համապատասխան ընթացակարգային նորմերի բացակայությունը փաստացի կարող է կոնկրետ իրավիճակներում խնդրահարույց լինել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից: Նկատի ունենալով վերը նշվածը Ձեր բարձրացված հարցի կարևորությունը և հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի օրենսդրության կատարելագործման սահմանադրական գործառույթը՝ կազմվում է գրություն Բարձրագույն դատական խորհուրդ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար»:

Հիշեցնենք, որ իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում

Հետևեք մեզ նաև Telegram-ում