Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը

Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԱռաջիկա ամիսներին կորոնավիրուսի նկատմամբ ուժեղ իմունիտետ կարող է առաջանալ Ռուսաստանի և այլ երկրների բնակչության 80 տոկոսի մոտ: Նման կանխատեսում է արել բժիշկ Միխայիլ Կաաբակը, ով փրկել է հարյուրավոր երեխաների:

«Դրա շնորհիվ համաճարակը կնվազի: Քիչ-քիչ, կյանքը կսկսի վերադառնալ իր բնականոն հունին»,- ասել է բժիշկը:

Կաաբակը համոզված է, որ ժամանակակից քաղաքակրթության տեխնոլոգիական մակարդակը թույլ չի տալիս կարճ ժամկետներում մշակել արդյունավետ բուժում կամ ստեղծել պատվաստանյութ, բայց համաճարակն ինքն իրեն կնվազի՝ առանց մարդու միջամտության:

Նրա խոսքերով, Չինաստանի փորձը ցույց է տվել, որ դա տեղի է ունենում զանգվածային ինֆեկցիաների առաջացումից և կարանտինի ներդրումից երկու-երեք ամիս անց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում