Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Analitik.amՀայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրուց է տեղի ունեցել:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը խոսել են երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, վարակի տարածումը կանխելու, բացասական հետևանքները վերացնելու վերաբերյալ հարցերի մասին:

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ԼՂ հակամարտության, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ՄԱԿ-ում համագործակցության մասին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում