Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով

Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՍԴ աշխատակզմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, ՍԴ նիստերի դահլիճում դատավորների համար նախատեսված 9 հատ շարժական համակարգիչներ փոխանցվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ առցանց ուսուցման ընթացքում կարիքավոր աշակերտներին տրամադրելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում