Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ:

Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ, և զորակցություն հայտնել հայ ժողովրդին:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում