Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости)

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости)

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԻրանում կորոնավիրուսով վարակից մահացել է մոտ չորս հազար մարդ, COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 64 հազարը, ասել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիրեզա Վահաբզադեն:

«Հայտնաբերվել է 1997 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 586-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 121 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 3993-ի», – գրել է նա Twitter- ում:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է 29 812 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում