Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Արդեն դեռևս չհերքված տեղեկություն ունենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 17–ից բացակայում է, նիստերը հետաձգվում են, որովհետև քթի պլաստիկ վիրահատություն է կատարվել: Նրա անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է, ըստ տեղեկությունների մարտի 15-ին է դիմել վիրահատության համար և այնտեղ գտնվել է մինչև մատի 20-ը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբարևը, նշելով, որ դիմել է բժշկական կենտրոն մանրամանսերի համար:

«Որքանով ես եմ հիշում դատավորը արձակուդից վերադարձել էր երկու ամիս առաջ և փաստորեն այդ ժամանակը չի օգտագործել քիթը գեղեցկացնելու համար: Սա այս իրավիճակում խայտառայկություն է, որ նման իրավիճակում դատավարությունը հետաձգեն քթի պլաստիկ վիրահատության համար»,– ասաց փաստաբանը, հավելելով, որ և անձինք գտնվելու են կալանքի տակ մինչև աչքերի տակի կապտուկները կանցնեն:

Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։ ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ փաստաբանական թիմը բազիցս նշել է, որ սա անօրինական է: Իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում