Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան

Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, FacebookԻսկ հիշու՞մ եք, թե ամռանը ժողովրդի վարչապետը, փոխվարչապետն ու Տաթևիկ Ռևազյանը ո՞նց էին փիառվում, երբ Եգիպտոս մեկնած ու տուրիստական ընկերության կողմից «քցված» շուրջ 100 ՀՀ քաղաքացիներին հատուկ չարտերային թռիչքով վերադաձրեցին Հայաստան:

Իսկ դրանք վճարունակ մարդիկ էին, որ կարող էին իրենց թույլ տալ արտասահմանյան արձակուրդի մեկնել: Հիմա, երբ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, որ մի կտոր հացի համար հասել են Ռուսաստան ու անփող-անկոպեկ, սոված-ծարավ մնացել են մոսկովյան օդանավակայաններում, ժողվարչապետը չի ցանկանում մատը մատին խփել ու այդ մարդկանց տուն վերադարձնել: Որովհետև այդ մարդիկ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը չեն, որ ժողվարչապետը չարտերով բերի Երևան, հինգաստղանի հյուրանոցում կարանտին ապահովի, ինչ է թե մի ինտերվյու տա ու ասի՝ կեցցե մեր վարչապետը, ամեն ինչ հիանալի է անում:

Մոսկվայի օդանավակայաններում անելանելի վիճակում հայտնված մեր քաղաքացիները իրավունք ունեն իմանալ՝ իրենց այդ օրն է գցել վարչապետը, որովհետև իրենց հաշվին չի կարող փիառվել, ուստի և փող չի ծախսելու իրենց վրա. ոչ չարտեր է ուղարկելու իրենց հետևից, ոչ էլ հյուրանոցում կարանտին է ապահովելու: Ինչու՞ «անիմաստ» փող ծախսի, եթե կարելի է այդ փողը իր հետ քայլածներին բաժանել՝ պարգևավճարների ու հավելավճարների տեսքով:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում