Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС)

Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС)

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Aysor.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի անհանգստացնում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական սարքավորումների մատակարարման հարցը: Իր դիրքորոշումը նա հայտնել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Նրանք բժշկական պարագանե՞ր են մատակարարում Իրանին: Դա ինձ չի անհանգստացնում», – ասել է Թրամփը:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս նշել են, որ պատժամիջոցները չեն տարածվում սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման վրա:

Միևնույն ժամանակ, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրող Գայ Բենսոնի հետ հարցազրույցում դեմ էր արտահայտվել Իսլամական հանրապետությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելուն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Փարիզը, եվրոպական գործընկերների հետ միասին, պատրաստ է շարունակել մարդասիրական համագործակցությունը Թեհրանի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում