AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Facebook«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Արդեն կարող ենք փաստել, որ կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը։

Կառավարության հակաճգնաժամային փաթեթները չեն լուծելու տնտեսության կենսագործունեության նվազագույն խնդիրները, եթե չասենք, որ ավելի խորացնելու են ճգնաժամը և կործանելու են տնտեսության կարևորագույն սեկտորները։

Տնտեսության ռեալ սեկտորին օժանդակելու փոխարեն, հեղափոխակարգ իշխանությունները գնացին բանկերին օգնելու ճանապարհով՝ առաջարկելով տնտեսվարողներին ավելացնել առանց այն էլ անտանելի դարդած պարտքային բեռը։ Նույնիսկ սուբսիդավորվող տոկոսների պարագայում կառավարությունը սահմանել է այնպիսի պահանջներ և ամրագրել է այնպիսի ֆիլտրներ, որոնց կարող են բավարարել հակուկենտ տնտեսվարողներ։

Գտնվելով բանկային լոբբինգի ճնշման տակ և նվազագույն գաղափար չունենալով տնտեսության կառուցվածքի մասին՝ կառավարությունը անտերության մատնեց տնտեսության հիմնական շարժիչ ուժին՝ մարդուն, և օժանդակության առյուծի բաժինը ուղղեց բանկային սեկտորին։

Սրանից մեր բանկերը չպետք է ուրախանան, քանի որ տնտեսության ռեալ սեկտորին չօժանդակելու դեպքում իրենց կողմից տրամադրված վարկային փաթեթները չեն կարող արդյունավետ սպասարկվել՝ անխուսափելիորեն հանգեցնելով ճգնաժամի արդեն երկրորդ ալիքին, որի հիմնական թիրախը լինելու է բանկային համակարգը։

Մինչդեռ բանկերի փոխարեն պետական օժանդակությունը պետք է ուղիղ տրամադրվեր տնտեսվարողներին՝ աշխատավարձերի և վարձավճարների 100%-ոց փոխհատուցման միջոցով՝ առկա աշխատատեղերը պահպանելու, անշարժ գույքի շուկան կայուն պահելու և կառանտինի պայմաններում կառավարության որոշմամբ իրենց տնտեսական գործունեությունը հարկադիր դադարեցրած տնտեսվարողների ֆիքսված ծախսերից ազատելու նպատակով։

Իսկ չգրանցված աշխատողներին, որոնց մեջ մտնում են ստվերում գործող և օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները, կառավարությունը պետք է մշակեր օժանդակության առանձին մեթոդոլոգիա և գործարկեր էքստրաօրդինար գործիքակազմ, որով հնարավոր կլիներ նույնականացնել նրանց և տրամադրեր անհատական օժանդակություն։

Ասվածը տնտեսագիտորեն հիմնավորման լրացուցիչ անհրաժեշտություն չունի, քանի որ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողն էլ կհաստատի, որ այս ոլորտներում ներդրված պետական օժանդակությունը հավելյալ արժեքի տեսքով ժամանակի ընթացքում կվերադառնա ՀՀ պետական բյուջե՝ իրենց տնտեսական կենսագործունեությունը պահպանած տնտեսվարողների կողմից ժամանակին և բարեխղճորեն վճարված հարկերի և տուրքերի տեսքով։

Այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ մտածել և խոսել հարկային արձակուրդ տրամադրելու հնարավորության մասին»։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan