«Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին

«Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին

«2018 թվականի իշխանափոխությունից հետո ևս մեկ ուշագրավ օրինաչափություն է նկատվում, որը գնալով նոր, ավելի «գեղարվեստական» երանգներ է ստանում: Եվ ուրեմն, երբ որևէ ուժ կամ անհատ իրեն «խելոք չի պահում» (այսինքն, համարձակվում է տրորել անսխալական, անթերի իշխանության «ոտքը») ապշելու «զուգադիպությամբ» մեկ էլ պարզվում է, որ այդ անհատի կամ այդ ուժի որևէ ներկայացուցչի հետ խնդիրներ կան:

Հանկարծ ու ի հայտ է գալիս, որ մեկը ինչ-որ ժամանակ հարկային, այսպես, մի 1000 դրամի պարտավորություն ունի, մյուսի գործունեության հետ կապված փաստաթղթային ինչ-որ անհամաձայնություններ կան, մյուսի հետ բարեկամաբար զրուցելու անհագ ցանկություն է առաջանում ԱԱԾ-ում և այլն, և այլն: Ոչ պակաս խնդիրներ են «ծագում» նաև նրանց հետ, ովքեր համարձակություն են ունենում հեռանալ իշխանական թիմից, առավել ևս՝ դուռը շրխկացնելով, իրականությունը ի ցույց դնելով:

Բնականաբար, այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական յուրատեսակ տեռորով՝ աշխարհի մեղքերը բարդելով «մեղանչածների» վրա, նրանցից նոր «թշնամիներ» ու «դավաճաններ» կերտելով: Այնպիսի տպավորություն է, որ այսպիսի պիտակավորումներ շուտով ստանալու է հասարակության մեծամասնությունը…»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում