«Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները

«Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները

«Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետևանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա:

«Իրավունքը» Երևանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երևում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս եկել, որ դարձել են «վթարի բույն»:

Ընդ որում, քաղաքապետարանին հիշեցրինք, որ դեռևս հունվարի վերջին մեզ ուղղված գրավոր հարցման մեջ նշել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին մեծ թափով սկսվելու են փողոցների փոսալցման և բարեկարգման աշխատանքները: Ի՞նչ եղավ, թե՞ էլի կորոնավիրուսն է մեղավոր:

Բնականաբար, այս պարզ հարցին ևս միանգամից պատասխանելու կարողություն քաղաքապետարանում չունեցան. խոստացան գրավոր ֆորմատով պատասխանել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում